AM | RU
USD
EUR
RUB

Բոլորս պետք է լիահույս լինենք Հայաստանի ապագայի հարցում. Աճեմօղլուն խոստանում է հարմար պահի այցելել Երևան

 
 

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայտնի հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն վստահ է, որ Հայաստանում անհրաժեշտ է հասարակական տրանսֆորմացիա, որը ճանապարհ կբացի ավելի մրցունակ և դինամիկ տնտեսության համար: Այս մասին աշխարհահռչակ տնտեսագետը խոսել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին:

Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը ազդեցություն է կրել կոռուպցիոն երևույթներից: «Հայաստանի հասարակության մեջ և արտասահմանում մեծ հույս կա այն առնչությամբ, որ այժմ շրջադարձային կետում ենք գտնվում: Անհրաժեշտ է հասարակական տրանսֆորմացիա, որը ճանապարհ կբացի ավելի մրցունակ և դինամիկ տնտեսության համար: Իսկ նման փոփոխության կարող է առաջնորդել միայն Հայաստանի հասարակությունը»,- ընդգծել է նա:

Դարոն Աճեմօղլուն պատմել է, որ ՀՀ վարչապետը զանգահարել է իրեն և հարցրել, թե արդյոք ցանկանում է օգնել: «Որպես այդ երկրից դուրս գտնվող մեկը՝ չգիտեմ, թե ինչպես ու որքանով կկարողանամ օգնել, սակայն ասացի, որ ուրախ կլինեմ ջանքեր կգործադրել այդ ուղղությամբ: Ցանկանում եմ հարմար պահի այցելել Երևան, սակայն ընտանեկան պատճառներից ելնելով՝ դեռևս անհայտ են ժամկետները:

Բոլորս պետք է լիահույս լինենք Հայաստանի ապագայի հարցում»,- ասել է Աճեմօղլուն` շեշտելով, սակայն, որ միևնույն ժամանակ պետք է ընդունել, որ հեշտ չի լինելու արմատախիլ անել կոռումպացված համակարգը և վերափոխել կաշառակերության վրա հիմնված քաղաքական համակարգը: «Դա հնարավոր կլինի միայն բազմակողմ մոտեցման և նոր, լավ կրթություն ստացած, իդեալիստ ու ոչ կոռումպացված անձանց՝ քաղաքականություն մուտք գործելու միջոցով»,- հայտարարել է Դարոն Աճեմօղլուն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Դարոն Աճեմօղլուի հետ: «Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու եւ զարգացնելու հարցում: Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում»,- գրել էր Փաշինյանը:

Դարոն Աճեմօղլուն ծնվել է Թուրքիայում՝ հայկական ընտանիքում, սովորել է Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգների հեղինակավոր համալսարաններից մեկի՝ Մասաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է:Արժանացել է շատ մրցանակների ու պարգևների:

Լրահոս
ԵԿՄ նախագահի լիազորությունները դադարեցվեցին, կկազմակերպվի նոր համագումար Ռոման Բերեզովսկին կմասնակցի Լեգենդների խաղին Մալդինիի, Կրեսպոյի, Բատիստուտայի հետ միասին Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը ԵԿՄ վարչությունն այսօր արտահերթ նիստ կանի, կորոշվի համագումարի օրը Սկսել են միջամտել անձանց տնտեսական գործունեությանը և սեփականության իրավունքին Պատմական ընտրություններ, որոնք կկանխորոշեն երկրի ապագան. Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են ՀԷՑ-ը` անապահով ընտանիքների համար էլէներգիայի սակագինը նվազեցնելու մասին Գերմանիան կխստացնի սահմանային միգրացիոն վերահսկողությունը, եթե նույնիսկ ԵՄ-ի աջակցությունը չլինի «Կյանքին վտանգ սպառնացող թեքահարթակներ»․ հաշմանդամություն ունեցողները բողոքում են Կանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով Լոնդոնի արևելյան շրջաններից մեկի արդյունաբերական պահեստում ուժգին պայթյուն է որոտացել Կարեն Կարապետյանը հրաժարվում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն կուսակցությունը չի լքի Վստահ եմ՝ Ձեր փորձն ու բարձր կարողությունները ծառայեցնելու եք ի շահ Հայաստանի. Արա Բաբլոյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել Եթովպիայում վարչապետին աջակցող հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել Շիկահող համայնքի բնակիչը ոստիկանությանը կամավոր հանձել է ատրճանակ և ռազմամթերք Արցախի պաշտպանության բանակում անցկացվել է երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս․ նոր բացահայտումներ ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի Բարեկամական ևս մեկ երկրի զենքի՝ Ադրբեջանում հայտնվելու պատմություն ԱԱԾ-ն հերքում է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահի բնակարանում խուզարկություն կատարելու լուրերը Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահն այցելեց Հայաստան Բնակիչը ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է տան տանիքում գտած զինամթերքը Երևանում հուշանվեր-թղթադրամով հեռախոս գնած քաղաքացիների են բերման ենթարկել. ոստիկանություն Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ Օրը կգա, գուցե Սերժ Սարգսյանը գնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով, ո՞վ գիտի. Արսեն Խառատյան Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի հետ կապված Արփինե Հովհաննիսյանը դիմել է ԱՄՆ կոնգրեսականներին Ասկերանում հայտնաբերվել է «Զինվորի բաժին» գրառմամբ պահածոյի ավելի քան 200 դատարկ տարա Պուտինը շնորհավորել է Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ Արցախում 4-ամյա երեխա է մահացել գայլի կծելու հետևանքով ԱԱԾ լրատվականը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Տարոն Մարգարյանի տանը ստուգումներ անցկացնելու մասին լուրը Սիսիանի ԵԿՄ փոխնախագահը մեծ քանակությամբ զենք, զինամթերք և զինվորական հանդերձանք է հանձնել Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին հոբելյանի առիթով Հունիսի 17-ին հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Սալահը դարձել է Չեչնիայի պատվավոր քաղաքացի Ապացուցվել Է աղի մահացու վտանգը «Դիվա» գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ. կան վիրավորներ Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքներն Աբովյանում ավարտվել են անարդյունք Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan