Տարածքային կառավարման և զարգացման նախարարը ձևավորել է արագ արձագանքման աշխատանքային խումբ

Տարածքային կառավարման և զարգացման նախարարը ձևավորել է արագ արձագանքման աշխատանքային խումբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է քաղաքացիների կողմից ներկայացված դիմում-բողոքների ուսումնասիրման, բարձրացված խնդիրների արագ արձագանքման և վերջիններիս օպերատիվ լուծումներ տալու հարցերով: Ինչպես հաղորդում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատանքային խումբը համակարգելու են ՏԿԶ նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը և նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանը:

Սահմանված ընթացակարգով՝ քաղաքացիները կարող են իրենց դիմում-բողոքները ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ պաշտոնական էլելկտրոնային հասցեով ([email protected]), փոստով (Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3) կամ առձեռն ներկայացնել նախարարության նույն հասցեում գտնվող տեղեկատվական կենտրոն: Աշխատանքային խմբում ընդգրկվել են ոլորտային պատասխանատուներ` դիմում-բողոքներին սահմանված կարգով ընթացք տալու և հնարավորինս սեղմ ժամկետներում լուծումներ գտնելու համար:

Քննության կառնվեն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության լիազորությունների շրջանակներում գտնվող դիմում-բողոքները, իսկ նախարարության իրավասության շրջանակներից դուրս գտնվող հարցերը կուղղորդվեն համապատասխան լիազոր մարմիններ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում