«Ժամանակ». Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ից հրավերք ունի

«Ժամանակ». Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ից հրավերք ունի

«Ժամանակ» թերթը գրել է. «Մեր դիվանագիտական աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավերք է ստացել մասնակցելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների ղեկավարների համաժողովին:

Հայաստանը չլինելով այդպիսին, ոչ միայն հրավեր է ստացել, այլ նաև Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է համանախագահել համաժողովում: Ինչպես արդեն նշել էինք՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, մերժել էր ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հրավերը՝ մասնակցելու Եվրոպայի արտաքին հարաբերությունների կոմիտեի AFET մայիսի 16-ի նիստին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում