«Հրապարակ». ԿԳՆ-ում այդ մասին չէին մտածել

«Հրապարակ». ԿԳՆ-ում այդ մասին չէին մտածել

«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ Պնախարարության մեր աղբյուրների՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկը՝ մեկ շաբաթով ավարտական քննությունները հետաձգել, ՊՆ-ում «չեն հասկացել»։ Մեր աղբյուրների տեղեկությամբ՝ Դավիթ Տոնոյանը զանգահարել է նախարար Հարությունյանին ու ասել, որ այդ որոշման արդյունքում «պրիզիվը» նույնպես մեկ շաբաթով հետաձգվելու է, ո՞վ է կանգնելու այդ ընթացքում սահմանին։ Ըստ նույն աղբյուրների՝ ԿԳ նորանշանակ նախարարն ասել է․ ճիշտն ասած՝ այդ մասին չէինք մտածել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում