Կուբայում ինքնաթիռ է կործանվել. 110 ուղևորներից երեքը ողջ են մնացել

Կուբայում ինքնաթիռ է կործանվել. 110 ուղևորներից երեքը ողջ են մնացել

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբայի Հավանա քաղաքից դեպի Օլգին ուղևորվող ինքնաթիռի կործանվելու հետևանքով 110 ուղևորներից երեքը ողջ են մնացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ողջ մնացած երեք կանանց վիճակը կայուն է, սակայն նրանց կյանքին դեռևս վտանգ է սպառնում:

Հիվանդանոցի տնօրենը հայտնել է, որ տուժածների ստացած վնասվածքները դեռևս նրանց կյանքի համար վտանգ են պարունակում, ուստի նրանց ինտենսիվ բժշկական միջամտություն է անհրաժեշտ: Բժիշկների վիրահատական միջամտությունից հետո էլ նրանց վիճակը շարունակում է ծանր գնահատվել:

Ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել էր մայիսի 18-ին: Կործանման պատճառները հստակեցվում են:

Կուբայում պաշտոնապես սուգ է հայտարարվել:

Սև արկղերը դեռ հայտնաբերված չեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում