Երևանի կենտրոնում սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Երևանի կենտրոնում սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Բաղրամյան պողոտայում մայիսի 19-ի առավոտյան ամբողջությամբ այրվել է սննդի կրպակը: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, կրակը վնասել է նաև կրպակից վերև տեղադրված գովազդային վահանակները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ «911» ծառայությանը ժամը 10:05-ին ահազանգ է ստացվել այրվող կրպակի վերաբերյալ:

«Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան 1 հասցեում գտնվող սննդի կետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:16-ին, մարվել՝ 10:22-ին: Սննդի կետում (5 քմ) ամբողջությամբ այրվել է գույքը և մոտակայքում գտնվող գովազդային վահանակը (4 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան»,- ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում