Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Պետական խորհրդի նախագահին

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Պետական խորհրդի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Հանրապետության Պետական խորհրդի նախագահ և Նախարարների խորհրդի նախագահ պարոն Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին՝ Հավանայի օդանավակայանի մերձա­կայ­­քում օդանավի ողբերգական կործանման կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

Ուղերձում ասված է․ «Մեծ ցավով տեղեկացա Հավանայի Խոսե Մարտի օդանավակայանի մերձա­կայ­­քում օդանավի ողբերգական կործանման մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ։

Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ` կարեկցան­քի ու սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների ընտանիքներին և հարա­զատ­ներին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում