ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալները տեղափոխվել են ՔԿՀ-ներ

ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալները տեղափոխվել են ՔԿՀ-ներ

ԵՐԵՎԱՆ,19 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ ոստիկանության ծառայողներին մայիսի 19-ի կեսգիշերին հաջողվել է բացել ՊՊԾ գրավման գործով մեղադրյալների աջակիցների կողմից շուրջ երեք օր շրջափակման մեջ գտնվող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրը և ամբաստանյալներին տեղափոխել քրեակատարողական հիմնարկներ: Ակտիվիստները , շրջափակելով դատարանի շենքը, պահանջում էին ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների խափանման միջոց կալանքը փոխել և ազատ արձակել ամբաստանյալներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում