ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին

ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, շնորհավորագրում նշված է. «Մեծարգո տիկին Մանուկյան,

ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ:

Մեծ է Ձեր ավանդը Սփյուռքում կրթական ու մշակութային կառույցների ստեղծման եւ հայապահպանության գործում: Միաժամանակ, Ձեր գործունեությունը միշտ միտված է եղել մայր հայրենիքի հզորացմանը: Հատկապես Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ղեկավարելիս Դուք հսկայական աջակցություն ցուցաբերեցիք Սպիտակի երկրաշարժի ու Արցախյան պատերազմի վերքերի բուժմանը, նորանկախ Հայաստանում բազմաթիվ նախաձեռնությունների իրականացմանը:

Դուք փայլուն կերպով շարունակեցիք Ձեր հոր` Հայաստանի ազգային հերոս, մեծ բարերար Ալեք Մանուկյանի ծրագրերը, որոնք կյանքի եք կոչում նաեւ այսօր: Դստեր, ազգային ու հասարակական գործչի Ձեր կերպարը պիտի օրինակ լինի աճող սերնդի համար:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն եւ ամենայն բարիք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում