Անձրևներն ու ամպրոպը կուղեկցվեն քամու ուժգնացմամբ. առանձին շրջաններում կարկուտ կտեղա

Անձրևներն ու ամպրոպը կուղեկցվեն քամու ուժգնացմամբ. առանձին շրջաններում կարկուտ կտեղա

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի տարածքում մայիսի 20-ին շրջանների զգալի մասում, 21-25-ը՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ը կնվազի 3-4 աստիճանով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանում մայիսի 20-ի կեսօրից հետո, 21-25-ը՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ արագություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում