Արթուր Վանեցյանը Ֆելիքս Ցոլակյանի քայլը դավաճանություն չի համարում

Արթուր Վանեցյանը Ֆելիքս Ցոլակյանի քայլը դավաճանություն չի համարում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի՝ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու քայլը կուսակցության առջև դավաճանություն չի համարում:

Լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը Վանեցյանն ընդգծեց, որ Ցոլակյանը, ով նախկինում զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը, իր քվեարկությամբ չի արտահայտել համակարգի դիրքորոշումը: «Դա իր անձնական կարծիքն էր: Ով ճանաչում է պարոն Ցոլակյանին՝ գիտի, որ նա շատ խորը մարդ է և ուշադրություն է դարձնում մարդկային հատկանիշներին: Նա պատգամավոր է ընտրվել ռեյտինգային համակարգով և քվեարկությամբ արտահայտել է իր դիրքորոշումը: Չեմ կարծում, որ նրա քայլը դավաճանություն է»,- ասաց ԱԱԾ տնօրենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում