AM | RU
USD
EUR
RUB

Վճռաբեկ դատարանի մոտ կայացել է Սամվել Բաբայանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիան. ուղիղ

 
 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Սամվել Բաբայանի կողմնակիցները Վճռաբեկ դատարանին ներկայացրեցին պատգամավորների երաշխավորագիրը, և ասացին, որ այսօրվա բողոքի ակցիան համարում են ավարտված, առաջիկա անելիքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ:

Ցույցի մասնակից Անդրանիկ Թևանյանն ասաց, որ «Ելք» խմբակցության երկու պատգամավոր՝ Հովիկ Աղազարյանն ու Սասուն Միքայելյանը երաշխավորագիր են ներկայացել և իրենք միջնորդություն են ներկայացնելու Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին.«Մենք երաշխավորում են Սամվել Բաբայանի պատշաճ վարքագիծը և վստահեցնում, որ մինչև գործի ավարտը նա որևէ գործողություն չի կատարի, որը կխաթարի գործին»,-նշել են պատգամավորները:
Անդրանիկ Թևանյանն ասաց, որ ամբողջ խնդիրն այն է, որ Վճռաբեկ դատարանը պետք է արագ վարույթ ընդունի վճռաբեկ բողոքը.«Սակայն Վճռաբեկ դատարանի նախագահը Արման Մկրտումյանն է, ում վերաբերյալ Եվրոպական դատարանն անվանական որոշում է կայացրել, իսկ դա խայտառակություն է:

Ըստ էության՝ ՍԴ խախտմամբ գործող Վճռաբեկ դատարանի նախագահ կա և մենք կարծում ենք, որ Արման Մկրտումյանի գործոնն է, որ վճռաբեկ բողոքը դեռ վարույթ չի ընդունվել»:

Հիշեցնենք, որ «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով, ՄԻԵԴ-ը նշել էր, որ Արման Մկրտումյանը, ով կողմերին հաշտություն է պարտադրել, անկողմնակալության սկզբունքի խախտում է կատարել:

11:20

Վճռաբեկ դատարանի մոտ մեկնարկել է Արցախի հերոս, դատապարտյալ Սամվել Բաբայանի արդարացման պահանջով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու և այնուհետև նրան ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիան:

Սամվել Բաբայանի կողմնակիցները գտնում են, որ վճռաբեկ բողոքը, որն ընդունվել է մայիսի 2-ին, պետք է արագ վարույթ ընդունվի, ոչ թե օրենքով սահմանված կարգով 3 ամսվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 6 տարի ազատազրկման դատապարտված Արցախի հերոս Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել:

Հիշեցնենք,որ Դատապարտյալ Սամվել Բաբայանն առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով:

Լրահոս
Լոնդոնի արևելյան շրջաններից մեկի արդյունաբերական պահեստում ուժգին պայթյուն է որոտացել Կարեն Կարապետյանը հրաժարվում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն կուսակցությունը չի լքի Վստահ եմ՝ Ձեր փորձն ու բարձր կարողությունները ծառայեցնելու եք ի շահ Հայաստանի. Արա Բաբլոյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել Եթովպիայում վարչապետին աջակցող հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել Շիկահող համայնքի բնակիչը ոստիկանությանը կամավոր հանձել է ատրճանակ և ռազմամթերք Արցախի պաշտպանության բանակում անցկացվել է երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս․ նոր բացահայտումներ ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի Բարեկամական ևս մեկ երկրի զենքի՝ Ադրբեջանում հայտնվելու պատմություն ԱԱԾ-ն հերքում է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահի բնակարանում խուզարկություն կատարելու լուրերը Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահն այցելեց Հայաստան Բնակիչը ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է տան տանիքում գտած զինամթերքը Երևանում հուշանվեր-թղթադրամով հեռախոս գնած քաղաքացիների են բերման ենթարկել. ոստիկանություն Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ Օրը կգա, գուցե Սերժ Սարգսյանը գնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով, ո՞վ գիտի. Արսեն Խառատյան Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի հետ կապված Արփինե Հովհաննիսյանը դիմել է ԱՄՆ կոնգրեսականներին Ասկերանում հայտնաբերվել է «Զինվորի բաժին» գրառմամբ պահածոյի ավելի քան 200 դատարկ տարա Պուտինը շնորհավորել է Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ Արցախում 4-ամյա երեխա է մահացել գայլի կծելու հետևանքով ԱԱԾ լրատվականը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Տարոն Մարգարյանի տանը ստուգումներ անցկացնելու մասին լուրը Սիսիանի ԵԿՄ փոխնախագահը մեծ քանակությամբ զենք, զինամթերք և զինվորական հանդերձանք է հանձնել Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին հոբելյանի առիթով Հունիսի 17-ին հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Սալահը դարձել է Չեչնիայի պատվավոր քաղաքացի Ապացուցվել Է աղի մահացու վտանգը «Դիվա» գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ. կան վիրավորներ Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքներն Աբովյանում ավարտվել են անարդյունք Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել «Հրապարակ». Կարգին Հայկոն Երևանի քաղաքապե՞տ. ՔՊ-ին անդամագրվելու դիմումը դրանով է պայմանավորված «Հրապարակ». Առաջիկայում թոշակ, աշխատավարձ չի բարձրանա. Նախարար «Ժողովուրդ». Ով ինչքան մեղքի բաժին ունի ապրիլյան քառօրյայի ժամանակ զինվորին ուղղված օգնությունը տեղ չհասնելու գործում «Հրապարակ». Ո՞րն է Մանե Թանդիլյանի հետվերադարձի գինը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 23 ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ կորած Հայկ Հարությունյանին նկատել են Աբովյանում Նիկոլ Փաշինյանն ակնկալում է ԵԱՏՄ շուկա հայկական արդյունաբերական արտադրանքի աճ Ոստիկանության պետը ներկայացրել է Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին ու տեղակալին Յուրացումներ կատարելու համար Գոռավանքի համայնքապետի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan