Կիպրոսը ցանկանում է տեսնել ուժեղ Հայաստան. Կիպրոսի խորհրդարանի խոսնակը՝ Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին

Կիպրոսը ցանկանում է տեսնել ուժեղ Հայաստան. Կիպրոսի խորհրդարանի խոսնակը՝ Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.am: Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը և նոր իշխանությունների հետ համագործակցության վերաբերյալ հարցին:

Ազգային ժողովում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Կիպրոսի խորհրդարանի խոսնակը, անդրադառնալով Հայաստանում վերջին ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ հարցին, ընդգծեց, որ Կիպրոսի համար Հայաստանը մեկն է: «Մենք Հայաստանի հետ համագործակցության այլ մոտեցումներ ունենք: Այս հարցում մենք կուսակցական մոտեցումներ չունենք»,- ասաց նա:

Նա հավելեց, որ ցանկանում են տեսնել ուժեղ Հայաստան, որի հիմքում կլինի Հայաստանի հարուստ պատմությունը, քաղաքակրթությունը և մշակույթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում