ՀՀ նախագահն Արսեն Մկրտչյանին նշանակել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ

ՀՀ նախագահն Արսեն Մկրտչյանին նշանակել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Արսեն Մկրտչյանին վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ նշանակելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, 166-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի մայիսի 3-ի ԲԴԽ-6-Ո-7 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում