Նախագահի նստավայրում մեկնարկում է կառավարության անդամների երդման արարողությունը

Նախագահի նստավայրում մեկնարկում է կառավարության անդամների երդման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.am: Նախագահական նստավայրում մեկնարկել է կառավարության անդամների երդման արարողությունը:

Հայաստանի կառավարության անդամները նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ նախագահական նստավայրում իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու երդում կտան:

Կառավարության անդամները կընթերցեն երդման հետևյալ տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում