ՀՀ վարչապետը հայտարարեց մարզպետների կազմի ամբողջական փոփոխության մասին

ՀՀ վարչապետը հայտարարեց մարզպետների կազմի ամբողջական փոփոխության մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի: Նիկոլ Փաշինյանը նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահական նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում: «Կարծում եմ, որ մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության և քննչական կոմիտեի ղեկավարների փոփոխության հնարավորությանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ հարցում օրենսդրական խնդիրներ կան: «Մենք այդ հարցերն օրենքի համատեքստում կդիտարկենք»,- ասաց Փաշինյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում