Իրանի նկատմամբ պատժամիջոցները որոշակի ազդեցություն կունենան նաև ՀՀ տնտեսության վրա. Ջավադյան

Իրանի նկատմամբ պատժամիջոցները որոշակի ազդեցություն կունենան նաև ՀՀ տնտեսության վրա. Ջավադյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները որոշակի ազդեցություն կունենան նաև Հայաստանի տնտեսության վրա: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Այդ պատժամիջոցները բավականին լուրջ են, և, անշուշտ, որոշակի ազդեցություն կունենան նաև Հայաստանի տնտեսության վրա, սակայն ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր գործարարները, արտահանողները, ինչպես նաև ներմուծողներն արդեն դիվերսիֆիկացրել են իրենց շուկաները և քիչ, թե շատ գնում են նաև ուրիշ շուկաներ. դա մենք տեսնում ենք։ Մեր գործընկեր երկրների ցանկն օրեցօր ավելանում է»,-  ընդգծեց Ջավադյանը։

Կենտրոնական բանկի նախագահի խոսքով՝ օրեցօր մեծանում են Հայաստանի հնարավորությունները ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում օրեցօր հնարավորությունները մեծանում են, և գործարարները հասկանում են՝ ինչպես վարել բիզնեսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում