«Վերջին զանգի» գլխավոր միջոցառումը Երևանում կանցկացվի Ազատության հրապարակում

«Վերջին զանգի» գլխավոր միջոցառումը Երևանում կանցկացվի Ազատության հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.am: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ ավարտական փուլում են «Վերջին զանգ»–ի և «Վերջին դաս»-ի` մայիսի 25-ին նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու աշխատանքները։ Մասնավորապես, նշվել է, որ օրվա գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրի տեսքով, տեղի կունենա Ազատության հրապարակում: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներում շարունակվում է խիստ հսկողությունը՝ ավարտական միջոցառումների կազմակերպման նպատակով հնարավոր դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունն ու անհրաժեշտության դեպքում աջակցել Ճանապարհային ոստիկանությանը՝ տվյալ օրը անվտանգ երթևեկությունն ապահովելու հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում