Արթուր Ջավադյանը Հայաստանի նոր կառավարության հետ աշխատելու հարցում որևէ խնդիր չի տեսնում

Արթուր Ջավադյանը Հայաստանի նոր կառավարության հետ աշխատելու հարցում որևէ խնդիր չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը երկրի նոր կառավարության հետ աշխատելու հարցում որևէ խնդիր չի տեսնում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, աշխատելո՞ւ է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հետ, Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ ԿԲ-ն անկախ մարմին է, որը գործում է Սահմանադրությանը համապատասխան:

«Իմ պաշտոնավարման ժամկետը մինչև 2020 թվականն է: Հենց դրա համար էլ մենք անկախ մարմին ենք, որպեսզի բոլոր կառավարությունների հետ էլ աշխատենք: Որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Ջավադյանը:

Նա հավելեց, որ ԿԲ-ն պրոֆեսիոնալ մարմին է, որը շատ լավ կատարում է իր աշխատանքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում