«Հրապարակ». Նորօրյա հեղափոխականները սրբացրել են Փաշինյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը զարմացավ, երբ նրան ասացինք, որ «Նոր Հայաստանում» ազատ խոսքը ճնշումների է ենթարկվում, հատկապես իր թիմակիցների կողմից։ «Լո՞ւրջ»,- զարմացավ «սիրո և համերաշխության» վարչապետը։

Նրան տեղեկացրինք, որ ցանկացած քննադատություն կամ ոչ այդքան հաճելի խոսք իր կամ իր թիմի որևէ անդամի հասցեին սվիններով է ընդունվում, և հետաքրքրվեցինք, թե արդյոք ինքը պատրաստվո՞ւմ է իր թիմակիցներին հիշեցնել ու հորդորել, որ սա սիրո հեղափոխություն է, և այդ սերը միայն թիմի ներսում, իրար նկատմամբ չի դրսևորվում, այդ սերը կարող է անգամ Հանրապետականի հանդեպ լինել, առավել ևս՝ մամուլի և ազատ խոսքի նկատմամբ։ «Ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ նման երևույթի մասին, բայց եթե Դուք ասում եք, որ կա նման երևույթ, այո, ես հորդորում եմ մեր կողմնակիցներին՝ քննադատությանը վերաբերվել որպես հնարավորության»,- ասաց Փաշինյանը։

Նկատենք, որ անգամ ՀՀԿ-ն, որին մեղադրում էինք Հայաստանը հյուսիսկորեացման տանելու մեջ, այդ աստիճանի ֆանատիզմով ու մոլագարությամբ չէր հարձակվում իրենց քննադատողների վրա, ինչպես նորօրյա հեղափոխականներն են անում, որոնք այն աստիճանի են զոմբիացել, որ բառացիորեն սրբացրել են Փաշինյանին, ու, Աստված մի արասցե՝ որևէ մեկը հանդգնի նկատել, որ «մեսիայի» աչքի վերևն ունք կա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում