AM | RU
USD
EUR
RUB

«… Իմ ամբողջ կյանքն ինքս իմ հանդեպ հաղթանակ է». Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

 
 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «... Ես չեմ հավատում ոգեշնչմանը, հավատում եմ քրտնաջան աշխատանքին։ Ես վարպետի պես աշխատում եմ յուրաքանչյուր բառիս վրա, հղկում յուրաքանչյուր արտահայտություն։ Եթե պետք է օրեր, շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ անցկացնել ճիշտ արտահայտությունը գտնելու համար, ես համառորեն անում եմ դա». Շառլ Ազնավուր:

«Դարի արվեստագետ», «ֆրանսիացի փոփ-աստված», «շանսոնի վարպետ», «ֆրանսիացիների Ֆրենկ Սինատրա». ինչպես ասես չեն կոչել երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրին: Կենդանի լեգենդն այսօր՝ մայիսի 22-ին տոնում է ծննդյան տարեդարձը. Շառլ պապիկն այսօր դարձավ 94 տարեկան: Բայց նրան պապիկ անվանելն այնքան էլ ճիշտ չէ: Էլ ո՞ւմ եք ճանաչում, որ 94 տարեկանում հանդես է գալիս բազում համերգներով, ճամփորդում է աշխարհով մեկ, իրականացնում ոչ միայն համերգային, այլև բարեգործական ու բազում այլ ծրագրեր, լի է անսահման դրական էներգիայով ու ինչ-որ լավ բան անելու ցանկությամբ:

…Ազնավուրին առաջին անգամ «հանդիպեցի» 12-13 տարեկանում. մեր ձայնագրիչից հաճախ էին հնչում նրա «She»-ն «La Bohème»-ը: Իրական կյանքում առաջին հանդիպումը տեղի ունեցավ ավելի ուշ. բոլորովին անսպասելի, երանելի 2015-ին՝ System of a Down-ի հայաստանյան լեգենդար համերգի օրը՝ օդանավակայանում: Այն ժամանակ Ազնավուրի հետ խոսել չհաջողվեց, բայց ո՞վ կմտածեր, որ նույն 2015-ի հոկտեմբերին նա կրկին կվերադառնա Հայաստան և «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում կնշի՝ Հայաստան գալիս միշտ իրեն երջանիկ է զգում: «Ես և իմ աշխատանքը ձուլվում ենք: Երբեք չեմ դադարում աշխատել. միգուցե արվեստագետի գաղտնիքը դրանում է»,-նշել էր հանրահայտ արտիստը:

«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարհանքով լի ժպիտներ. «Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա կորցնելու ժամանակ չունենք»…Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար…». Շառլ Ազնավուր:

Հանրահայտ այս տողերը քանիսի՜ համար են ոգեշնչման աղբյուր դարձել. Ֆրանսիայում ծնված, քմահաճ Փարիզն ու ամբողջ աշխարհը նվաճած արվեստագետի կենսագրությունը լեգենդի պես պտտվում է նրա բոլոր հայրենակիցների շուրթերին: Ամեն ինչ չէ, որ հեշտ է տրվել նրան:

«Հավանաբար, իմ ամբողջ կյանքը ինքս իմ հանդեպ հաղթանակ է։ Ես սկսել եմ զրոյից, ինքնուրույն եմ ամեն ինչ սովորել. երաժշտություն, գրականություն, դերասանական վարպետություն։ Այդ տարիներին ուսումը վճարովի էր, իսկ իմ ընտանիքի հնարավորությունները՝ համեստ, այդ պատճառով էլ շուտ լքեցի դպրոցական նստարանը և այդ պահից սկսած ստիպված էի կյանքում ամեն ինչին ինքնուրույն հասնել». Շառլ Ազնավուր:

1946 թ. հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ ծանոթությունն ամբողջությամբ փոխեց նրա կյանքը, և ընդամենը մեկ տասնամյակ անց՝ 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում ցնցող ելույթից հետո ֆրանսիական մամուլը գրեց. «Ֆրանսիան ազնավուրացված է»:

«Մամա», «Բոհեմ», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտենալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա»… Ազնավուրի հիթերի ոչ ամբողջական ցանկն է: Հիթեր, որ արդեն քանի՜-քանի սերունդներ են սիրում:

Լեգենդի աներևակայելի տաղանդն իր արտացոլումն է գտել ոչ միայն երգարվեստում, այլև կինոյում: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Կրակե՛ք դաշնակահարի վրա», «Սատանան և տասը պատվիրանները», «Արարատ», «Հայր Գորիո» և այլն:

«Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ, բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ մյուսներին». Շառլ Ազնավուր:

Ազնավուր արվեստագետն ու հասարակական գործիչն ամուր կառչած է հայրենիքին: Հայաստանը մշտապես նրա ուշադրության կենտրոնում է: Ազնավուրն իր բարեգործական գործունեությունը Հայաստանում սկսել է 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո: Դրան հաջորդող 30 տարում նրա մարդասիրական ջանքերն ուղղվել են երկրում իրականացվող բազմաթիվ բարեգործական ծրագրերի: 2017 թ. Շառլ Ազնավուրն ու նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը, որոշեցին հետամուտ լինել իրենց այս գործունեությանը և մեկ քայլ էլ առաջ գնալ՝ ստեղծելով «Ազնավուր» հիմնադրամը: Հիմնադրամի պաշտոնական կայքը՝ aznavourfoundation.org-ը տեղեկացնում է, որ հիմնադրամի առաջին նախագիծը Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծումն է, որտեղ կգործեն լեգենդար արվեստագետի ինտերակտիվ թանգարանը և կրթամշակութային կենտրոն բազմաբնույթ միջոցառումների, դասընթացների համար:

Ազնավուրն ու նրա ընտանիքը որոշել են «Ազնավուր» կենտրոնին նվիրաբերել իրենց արժեքավոր անձնական իրերը՝ ստեղծելու Ազնավուրի կյանքի վավերական, կենդանի և ինտերակտիվ վերապատումը: Կենտրոնում կիրականացվեն այնպիսի ուսումնական ծրագրեր, ինչպիսիք են երաժշտության, կինոյի և ֆրանսերենի դասընթացները:

«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարևոր գծերից է». Շառլ Ազնավուր:

Վերջերս լեգենդի ինքնազգացողությունն այնքան էլ լավ չէր, բացի այդ նա կոտրվածք էր ստացել: Ճապոնական hipjpn.co.jp կայքը փոխանցում է, որ մայիսին Ազնավուրի՝ Ճապոնիայում կայանալիք համերգները տեղափոխվել են 2018 թ. սեպտեմբեր: lefigaro.fr-ն էլ փաստում է՝ Ազնավուրը խոստացել է, որ հունիսի 5-ին հանդես է գալու Մոնակոյում. արտիստը շարունակելու է հիացնել իր երկրպագուներին աներևակայելի կամքի ուժով ու տաղանդով:

Ավանդույթի համաձայն` Ազնավուրի տարեդարձը հայրենիքում կնշանավորվի գեղեցիկ համերգով: Միջոցառումը կանցկացվի մայիսի 22-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Երգչի ծննդյան 94-ամյակին նվիրված տոնակատարությանը հանդես կգան «Lukas Madoyan’s Band»-ը, «Sonet Band»-ը, «Re Minour»-ը և Ջիվան Գասպարյան կրտսերը, Հայկ Պետրոսյանը:

«Ես չեմ վախենում մահից, ես պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ, տեսնում եմ, լսում եմ, զգում եմ, վայելում եմ շրջապատող աշխարհը». Շառլ Ազնավուր:

 

 

Լրահոս
Արցախի կառավարությունը որևէ մեքենա չի հատկացրել Երկրապահ կամավորական միությանը Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ռուսական նոր կործանիչներ ձեռք բերելու մասին լուրերին Դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի կալանքը փոխելու միջնորդությունը Հորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը 14-ամյա Հայկի գտնվելու վայրի մասին գրեթե բոլոր լուրերը ապատեղեկատվություն են եղել. որոնողական աշխատանքները դադարեցվել են Կան կասկածներ, որ Մանվել Գրիգորյանի բարեգործական հիմնադրամին փոխանցված քաղաքացիների գումարները նպատակային չեն օգտագործվել. ՀՔԾ Խուզարկություն Վստրեչի Ապերի տանը. նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել «Բոլորը հոշոտում են Մանվելին՝ բացասական, բայց մեծ ու հզոր կերպարին». Վովա Վարդանով Արմեն Գրիգորյանն արդար ընտրություններն արտագաղթի ծավալները նվազեցնելու գործոններից մեկն է համարում Արմեն Գրիգորյանն առաջնագծում նկատում է լարվածության որոշակի աճ Անհրաժեշտ է գիտակցել ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունը. Շարմազանով Խուզարկություններ՝ Զապի, Կանեւսկոյի, Օշականցի Գեւորիկը, Նորատուսցի Արայի եւ մյուսների տանը ԱԺ 4 խմբակցությունները պատրաստակամ են սկսել քննարկումներ ԸO փոփոխությունների շուրջ Ընտրական բարեփոխումները պետք է իրականացվեն քաղաքական համաձայնությամբ, եւ միջազգային սկզբունքներին համապատասխան. Աշոտյան Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում Երկրապահ կամավորական միության կենտրոնական գրասենյակում Վարչապետը հյուրընկալել է իրեն զանգահարած 10-ամյա Անգելիկային Ոստիկանները վաղ առավոտից խուզարկում են քրեական հեղինակությունների եւ օրենքով գողերի տները Թևան Պողոսյանը ողջունում է նոր Հայաստանում բացասական երևույթների դեմ պայքարը ԵԿՄ-ի Ավան տարածքային բաժանմունքում ոստիկանների կողմից ապօրինի զենք- զինամթերք է հայտնաբերվել Համացանցում հայտնվել Է մետրոյում Ռուսաստանի հավաքականի հաղթանակը տոնելու տեսագրությունը «Միջնորդները պետք է ակտիվ լինեն առաջնագծում լարվածության ալիքի մեծացման հնարավորություն չտալու համար». Տիգրան Աբրահամյան Մենք մաքուր ենք աշխատում, մենք հո ազգի թշնամի չենք. 6-րդ վարչությունը ստուգումներ է սկսել «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Արդշինբանկը առավել հարմարավետ են դարձնում քարտապանների սպասարկումը Ադրբեջանցի հողագործների գործունեությունը, շնորհիվ «ազատարար» Հասանովի, վտանգված է. Արծրուն Հովհաննիսյան ՀՀ ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում տեսախցիրկներ տեղադրող «Էլիպս» ընկերությունում «Զինվորի բաժին» մակագրությամբ պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը. նոր բացահայտումներ «Ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին` Նիկոլից սկսած». ՊՊԾ-ի գնդի գործով նիստում հրապարակվում են զրույցների ձայնագրությունները Նաիրի Պետրոսյանը հերքել է Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում լինելու մասին լուրերը Մանվել Գրիգորյանը ծառայողական բջջային հեռախոսից չի օգտվում. Արսեն Բաբայան Մարդու իրավունքների պաշտպանը Գեղարքունիքի մարզում էր Մանվել Գրիգորյանին ինչի՞ համար պետք է այցելեմ. Սամվել Ալեքսանյան Մանվել Գրիգորյանի սանիկը լրագրողին ԱԺ-ում «տուշոնկա» անվանեց, ապա՝ ներողություն խնդրեց Այս շաբաթ բավականին ակտիվ են հատուկ նշանակության ստորաբաժանումները․ Տիգրան Աբրահամյան «Ծառուկյան» դաշինքի մտահոգությունները փարատվել են. ԱԺ-ն միաձայն ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ՀՔԾ-ն դիմել է քաղաքացիներին աջակցել ապրիլի 4-ին ոստիկանների կողմից բռնության ենթարկված անձին գտնելու հարցում Ստեփանավանում ոստիկանները բերման են ենթարկել 26-ամյա աղջկա և 25-ամյա երիտասարդի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը Հուսանք, ապագայում Ռուսաստանի իշխանությունները չեն պահանջի, որ մենք նաև ռազմանավեր գնենք Երեխաներին 1-ին դասարան տանելիս տնօրեններից հարցրեք, արդյոք ունե՞ն արտոնագիր կրթական գործընթաց կազմակերպելու համար ԱԺ-նիստը՝ ուղիղ. օրակարգում է «Կուտակային կենսաթոշակների մասին» նախագիծը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan