Հայաստանը շարունակում է ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ջատագով մնալ. ԱԳՆ խոսնակ

Հայաստանը շարունակում է ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ջատագով մնալ. ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ փոփոխության չի ենթարկվել: Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա: Ինչպես նաև ապրիլյան ագրեսիայից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների հարգման պայմաններում»,-ասաց ԱԳՆ խոսնակը:

Անդրադառնալով համանախագահների՝ ՀՀ իշխանությունների հետ հունիսին նախատեսված հանդիպմանը, Տիգրան Բալայանը նշեց, որ դեռևս օրվա հետ կապված հստակեցում չկա: «Ժամկետները ճշտվում են: Հստակ պայմանավորվածություն լինելու դեպքում կտեղեկացնենք: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա»,-ավելացրեց խոսնակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում