Էրդողանը Իսրայելին սպառնացել է տնտեսական պատժամիջոցներով

Էրդողանը Իսրայելին սպառնացել է տնտեսական պատժամիջոցներով

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ «Իսլամական համագործակցություն կազմակերպության» (ԻՀԿ)երկրները կբոյկոտեն իսրայելական ապրանքները: Էրդողանը հույս է հայտնել նաև, որ հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիան ևս այդպես կվարվի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Hurberturk-ը:

«ԻՀԿ շրջանակներում մենք որոշում ենք կայացրել կոչ անել կազմակերպության ներկայացուցիչներին բոյկոտել իսրայելական ապրանքները: Ցանկանում եմ, որ ԻՀԿ անդամ երկրները էմբարգո կիրառեն Իսրայելի նկատմամբ և բացառեն իսրայելական ապրանքների առքը»,-նշել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նշել է, որ իր երկիրը կվերանայի հարաբերությունները Իսրայելի հետ մասնավորապես տնտեսական և առևտրային ոլորտներում:

«Մենք կվերանայենք մեր հարաբերությունները Իսրայելի հետ մասնավորապես տնտեսական և առևտրային ոլորտներում: Առաջիկայում մեզ մոտ ընտրություններ են, դրանցից հետո մենք այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկենք»,-հավելել է Էրդողանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում