AM | RU
USD
EUR
RUB

Պե՞տք է անցնել 10-ամյա կրթության, թե ոչ. փորձագետների դիտարկումները

 
 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության փորձագետ, ԵՊՀ-ի դասախոս Սերոբ Խաչատրյանը 10-ամյա կրթությանը վերադառնալը նպատակահարմար չի համարում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նա նշեց, որ դա բազմաթիվ խնդիրներ կհարուցի:

«Եթե արդեն գնացել ենք 12-ամյա կրթության, ապա ետ դառնալը ճիշտ չի լինի, որովհետև բազմաթիվ խնդիրներ են առաջանալու՝ սկսած մարդկանց կրճատումներից, վերջացրած այն հանգամանքով, որ այդ 10 տարվա մեջ պետք է խցկենք հսկայական ծրագիր: Դրանից բացի, 10-ամյա կրթությանը վերադառնալը կարող է խնդիրներ ստեղծել արտերկրում Հայաստանի ատեստատի ճանաչման համար»,-ասաց Սերոբ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ իրականում կարևոր չէ, թե կրթությունը քանի-ամյա է, կարևորը կրթության բովանադակությունն է, ընթացքը: Նա նկատեց, որ աշխարհի տարբեր երկրներում 13-ամյա կրթություն էլ կա:

«Միգուցե մենք ունենանք 10.5 կամ 11-ամյա պարտադիր կրթություն, որից հետո 1.5 կամ 2 տարուն աշակերտներին հնարավորություն տանք իրենց նախընտրած ծրագրով սովորելու: Որոշակի ճկունություն տանք, որ իրենց համար կարևոր ծրագրերը սովորեն: Մեկը, միգուցե, օտար լեզու է ցանկանում սովորել, մյուսը բանակ գնալուց առաջ մեքենա վարել է ուզում սովորել»,-ավելացրեց Սերոբ Խաչատրյանը: Նա կարծում է, որ ամբողջությամբ պետք է փոխվի ավագ դպրոցում ուսուցման մոտեցումը: Պետք է ուսուցումը լինի կիրառական, նախագծային, հետազոտական:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի համար կրթական տևողությունը կարևոր է: Նրա խոսքով, ոչ մի վատ բան չկա, երբ երեխան 12 տարի կրթության մեջ է: Այլ հարց է, որ բովանադակությունը, ձևը փոխվի:

«Պետք է հնարավորություն տալ, որ երեխան ընտրի, թե ինչ սովորի վերջին տարիներին: Այդքան ժամանակ կրթության մեջ լինելն աշակերտին հնարավորություն կտա ավելի լավ ճանաչել ինքն իրեն, իր կարողությունները, ինչպես նաև ձեռք բերել հմտություններ»,-ասաց Անահիտ Բախշյանը:

Փորձագետներն ընդգծեցին, որ կրթությունը պետք է շարունակվի նաև բանակում:

 

Լրահոս
Էրդողանը փորձում է օգուտներ քաղել սաուդացի լրագրողի անհետացումից. Times ՊՆ 5-րդ զորամիավորման հրամանատարը բարձր է գնահատել զորավարժությունների արդյունքները Տիգրան Քոչարյան. Հիմնական պայքարը գնում է 30 տոկոսի համար Բակո Սահակյանը ծանոթացել է Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի գործունեությանը Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ են լինելու Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը Թե գազի, թե էլեկտրաէներգիայի սակագինը կարելի է իջեցնել 10-15 տոկոս. պատգամավոր Մահացել է Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Ռաֆայել Թորոյան ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին Հովիկ Աղազարյանն ընտրվեց Գազի և էլեկտրաէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ Հազարավոր մարդիկ են հրաժեշտ տվել Կերչի ողբերգության զոհերին Զոհրաբ Մնացականյանն ու ՀՀ-ում Կորեայի դեսպանը քննարկել են համագործակցության հիմնական ուղղությունները Ալավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է Վարչապետի պաշտոնակատարն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարներին Կառավարությունը թույլ է տալիս, որ խորհրդարան անցնի 4 կուսակցություն կամ դաշինք. Ներկայացվեց փոփոխված ԸՕ-ն Արա Բաբլոյանը ցավակցական խոսք է հղել Կերչում զոհվածների հարազատներին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Դեր Զորում խաղաղ բնակիչների տների ուղղությամբ. կան զոհեր Ահաբեկիչներն ականանետերից կրակել են Հալեպի բնակելի թաղամասի ուղղությամբ ՀՀ վարչապետի ընտրության հարցը խորհրդարանը կքննարկի հոկտեմբերի 24-ին «Ալյանս»-ը կայացրել է սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին ցուցակով մասնակցելու որոշում Թուրքական ոստիկանությունը Հաշքաջիի մարմնի մասունքները փնտրում է Ստամբուլի հարակից անտառում Հայաստան կժամանի Թրամփի Խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին Պուտինը Կերչում տեղի ունեցած ողբերգությունը համարում է գլոբալիզացիայի հետևանք Սպորտի նախարարությունն առաջարկում է անցկացնել բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություն «Դարձի՛ր բարեգործ». TI’ME խանութ-սրահները աջակցում են արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը «Ժողովուրդ». Պատկերացում չունի իր՝ նախարարի կարգավիճակի լրջության մասին «Փաստ». ՔՊ-ի «դռան» առջև լուրջ հերթ է «Իրատես». «Լույսը» կարող է ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ «Ժամանակ». Մոտավորապես հայտնի է ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին հնգյակը «Ժամանակ». Ծառուկյանը որոշել է էականորեն թարմացնել կուսակցության համամասնական ցուցակը «Ժողովուրդ». 2020 թվականին ՀՀ իշխանություններին բարդ տարի է սպասվում «Իրատես». «Սասնա ծռերը» խիստ արմատական դիրքերից են մասնակցելու սպասվող ընտրություններին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 19 Հրատապ. Մայր ու մանուկ բերման են ենթարկվում ոստիկանության Արտաշատի բաժին Ազա՞տ, թե արժեզրկված խոսք «Եվրասիական շաբաթ»-ի մասնակիցները Երևանում կքննարկեն բիզնեսի համար ԵԱՏՄ տարածքում ստեղծված նոր հնարավորությունները Կորեան շահագրգիռ է երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմամբ. Հայաստանում Կորեայի դեսպան Հայաստանում օլիգարխներ չկան. Նիկոլ Փաշինյան Մահացել է Սուդանի նախկին նախագահը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն օպերատիվ կապ են հաստատել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan