Գևորգ Պետրոսյանը «Ծառուկյան» դաշինքի և Փաշինյանի միջև տարաձայնությունների վերաբերյալ տեղեկություն չունի

Գևորգ Պետրոսյանը «Ծառուկյան» դաշինքի և Փաշինյանի միջև տարաձայնությունների վերաբերյալ տեղեկություն չունի

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Ծառուկյան» դաշինքին հասանելիք մարզպետների պորտֆելների քանակի վերաբերյալ տեղեկատվություն չունի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գևորգ Պետրոսյանն ընդգծեց, որ տեղեկության չի տիրապետում, թե քանի պորտֆել է ստանալու «Ծառուկյան» դաշինքը:

Հարցին, թե տարաձայնություններ կա՞ն «Ծառուկյան» դաշինքի և գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց. «Որևէ տարաձայնության մասին ես տեղեկատվություն չունեմ»:

Դիտարկմանը, թե «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներն այս օրերին խոսելու առումով կաշկանդված են, պատգամավորը վստահեցրեց, որ նման բան չկա: «Եթե կա խնդիր, որը նկատում ենք և պետք է հնչեցնենք, մենք դրանով զբաղվում ենք: Մենք այդ խնդիրներով զբաղվել ենք և շարունակելու ենք զբաղվել՝ անկախ որևէ հանգամանքից»,- ասաց Պետրոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում