Մոնղոլիայի վարչապետը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Մոնղոլիայի վարչապետը շնորհավորել է ՀՀ վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Times.am: Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցության շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետ Ուխնաա Խուրելսուխը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Ակնկալում եմ մեր կառուցողական աշխատանքը՝ Հայաստանի և Մոնղոլիայի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման և զարգացման ուղղությամբ:

Ձե՛րդ Գերազանցություն, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարօրություն, ինչպես նաև Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում