AM | RU
USD
EUR
RUB

Նիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցություններում նրա մեջքին կանգնած եմ. Շարմազանով

 
 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդգծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունի գաղափարական և քաղաքական խորը տարաձայնություններ, սակայն վստահեցնում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման ցանկացած բանակցության ժամանակ նրա մեջքին կանգնած է լինելու: «Ես պետական մարդ եմ, Նիկոլ Փաշինյանն էլ իմ երազած վարչապետը չի, բայց ցանկացած բանակցություններում ես իր մեջքին կանգնած եմ, որովհետև ինքն իմ պետության վարչապետն է: Թող Ալիևն էլ, Էրդողանն էլ իմանան, որ ցանկացած հանդիպման ժամանակ ամեն ինչ անելու եմ, որպեսզի իմ երկրի վարչապետը, որի հետ ես ունեմ խորը գաղափարական և քաղաքական տարաձայնություններ, հաջողի: Եթե իմ երկրի վարչապետը հաջողի, կհաջողեն նաև Արցախն ու Հայաստանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շարմազանովը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Շարմազանովը նախ ընդգծեց, որ արդեն հակադարձել է Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանն արցախյան հակամարտության կողմ է: «Ես ասել եմ, որ Հայաստանը ոչ թե հակամարտության, այլ բանակցությունների կողմ է ու Արցախի անվտանգության միջազգային երաշխավորը: Փաշինյանին շատ լավ ճանաչում եմ, 6 տարի միասին աշխատել ենք, և ես կարծում եմ, որ նա այլևս նման հայտարարություն չի անի: Միգուցե դա քաղաքական անզգուշություն էր, միգուցե՝ էմոցիոնալ հայտարարություն, կամ այլ բան էր ուզում ասել, այլ բան է ստացվել, բայց դա հայտարարություն չէր, որը բխում է մեր բանակցային շահերից»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը ողջունում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, որովհետև իրենք էլ դրա մասին շատ են խոսել:

Լրահոս
ՊՆ 5-րդ զորամիավորման հրամանատարը բարձր է գնահատել զորավարժությունների արդյունքները Տիգրան Քոչարյան. Հիմնական պայքարը գնում է 30 տոկոսի համար Բակո Սահակյանը ծանոթացել է Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի գործունեությանը Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ են լինելու Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը Թե գազի, թե էլեկտրաէներգիայի սակագինը կարելի է իջեցնել 10-15 տոկոս. պատգամավոր Մահացել է Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Ռաֆայել Թորոյան ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին Հովիկ Աղազարյանն ընտրվեց Գազի և էլեկտրաէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ Հազարավոր մարդիկ են հրաժեշտ տվել Կերչի ողբերգության զոհերին Զոհրաբ Մնացականյանն ու ՀՀ-ում Կորեայի դեսպանը քննարկել են համագործակցության հիմնական ուղղությունները Ալավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է Վարչապետի պաշտոնակատարն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարներին Կառավարությունը թույլ է տալիս, որ խորհրդարան անցնի 4 կուսակցություն կամ դաշինք. Ներկայացվեց փոփոխված ԸՕ-ն Արա Բաբլոյանը ցավակցական խոսք է հղել Կերչում զոհվածների հարազատներին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Դեր Զորում խաղաղ բնակիչների տների ուղղությամբ. կան զոհեր Ահաբեկիչներն ականանետերից կրակել են Հալեպի բնակելի թաղամասի ուղղությամբ ՀՀ վարչապետի ընտրության հարցը խորհրդարանը կքննարկի հոկտեմբերի 24-ին «Ալյանս»-ը կայացրել է սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին ցուցակով մասնակցելու որոշում Թուրքական ոստիկանությունը Հաշքաջիի մարմնի մասունքները փնտրում է Ստամբուլի հարակից անտառում Հայաստան կժամանի Թրամփի Խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին Պուտինը Կերչում տեղի ունեցած ողբերգությունը համարում է գլոբալիզացիայի հետևանք Սպորտի նախարարությունն առաջարկում է անցկացնել բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություն «Դարձի՛ր բարեգործ». TI’ME խանութ-սրահները աջակցում են արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը «Ժողովուրդ». Պատկերացում չունի իր՝ նախարարի կարգավիճակի լրջության մասին «Փաստ». ՔՊ-ի «դռան» առջև լուրջ հերթ է «Իրատես». «Լույսը» կարող է ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ «Ժամանակ». Մոտավորապես հայտնի է ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին հնգյակը «Ժամանակ». Ծառուկյանը որոշել է էականորեն թարմացնել կուսակցության համամասնական ցուցակը «Ժողովուրդ». 2020 թվականին ՀՀ իշխանություններին բարդ տարի է սպասվում «Իրատես». «Սասնա ծռերը» խիստ արմատական դիրքերից են մասնակցելու սպասվող ընտրություններին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 19 Հրատապ. Մայր ու մանուկ բերման են ենթարկվում ոստիկանության Արտաշատի բաժին Ազա՞տ, թե արժեզրկված խոսք «Եվրասիական շաբաթ»-ի մասնակիցները Երևանում կքննարկեն բիզնեսի համար ԵԱՏՄ տարածքում ստեղծված նոր հնարավորությունները Կորեան շահագրգիռ է երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմամբ. Հայաստանում Կորեայի դեսպան Հայաստանում օլիգարխներ չկան. Նիկոլ Փաշինյան Մահացել է Սուդանի նախկին նախագահը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն օպերատիվ կապ են հաստատել ԵՄ անդամ երկրների գործակալությունների հետ երկու համաձայնագիր է ստորագրվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan