AM | RU
USD
EUR
RUB

Սփյուռքի նախարարը Գարեգին Բ Կաթողիկոսին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունների վերաբերյալ իր տեսլականը

 
 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար տիար Մխիթար Հայրապետյանին:

Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Վեհափառ Հայրապետը նորանշանակ նախարարին մաղթեց արդյունավետ աշխատանք կարևոր և պատասխանատու այդ հանձնառության մեջ:

Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց անցնող տարիների ընթացքում նախարարության և Մայր Աթոռի կառույցների միջև ձևավորված սերտ գործակցությանը` համոզմամբ, որ տարբեր ծրագրերի շրջանակներում այն պիտի շարունակվի: Գարեգին Բ Կաթողիկոսն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին, միշտ կամուրջ հանդիսանալով Հայաստանի և Սփյուռքի միջև, ջանացել է ազգային ինքնության ու հայապահպանությանն ուղղված ծրագրերով զորացնել աշխարհասփյուռ հայության կապը Հայրենիքի հետ և ամրապնդել միասնականության ոգին:

Իր հերթին Սփյուռքի նախարարը ներկայացրեց ոլորտի առաջնահերթությունների վերաբերյալ իր տեսլականը` հատկապես առանձնացնելով հայպահպանությունն ու հայրենադարձությունը: Հայրապետյանը նշեց, որ հիշյալ հարցերում չի պատկերացնում աշխատանքն առանց Հայ Եկեղեցու հետ համագործակցության:

Հանդիպմանը խոսվեց նաև 2018 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Երիտասարդության տարի հռչակման շրջանակներում իրականացվող ծրագրերի, ի մասնավորի Սփյուռքի տարբեր համայնքներից ակնկալվող հայ երիտասարդների այցելությունների մասին:

Լրահոս
Ասկերանում հայտնաբերվել է «Զինվորի բաժին» գրառմամբ պահածոյի ավելի քան 200 դատարկ տարա Պուտինը շնորհավորել է Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ Արցախում 4-ամյա երեխա է մահացել գայլի կծելու հետևանքով ԱԱԾ լրատվականը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Տարոն Մարգարյանի տանը ստուգումներ անցկացնելու մասին լուրը Սիսիանի ԵԿՄ փոխնախագահը մեծ քանակությամբ զենք, զինամթերք և զինվորական հանդերձանք է հանձնել Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին հոբելյանի առիթով Հունիսի 17-ին հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Սալահը դարձել է Չեչնիայի պատվավոր քաղաքացի Ապացուցվել Է աղի մահացու վտանգը «Դիվա» գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ. կան վիրավորներ Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքներն Աբովյանում ավարտվել են անարդյունք Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել «Հրապարակ». Կարգին Հայկոն Երևանի քաղաքապե՞տ. ՔՊ-ին անդամագրվելու դիմումը դրանով է պայմանավորված «Հրապարակ». Առաջիկայում թոշակ, աշխատավարձ չի բարձրանա. Նախարար «Ժողովուրդ». Ով ինչքան մեղքի բաժին ունի ապրիլյան քառօրյայի ժամանակ զինվորին ուղղված օգնությունը տեղ չհասնելու գործում «Հրապարակ». Ո՞րն է Մանե Թանդիլյանի հետվերադարձի գինը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 23 ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ կորած Հայկ Հարությունյանին նկատել են Աբովյանում Նիկոլ Փաշինյանն ակնկալում է ԵԱՏՄ շուկա հայկական արդյունաբերական արտադրանքի աճ Ոստիկանության պետը ներկայացրել է Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին ու տեղակալին Յուրացումներ կատարելու համար Գոռավանքի համայնքապետի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտի Առաքել Մովսիսյանը ռազմամթերքը հողի տակից հանել, ներկայացրել է ԱԱԾ-ին ՀՔԾ-ն դադարեցրել է ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղի դեպքերով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Միամտություն է կարծել, որ չարաշահումների վերադարձով արտաքին պարտքը կփակվի, բայց որ արդարությունը կվերականգնվի, դա միանշանակ է Ապօրինի հարստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից Նորավանի համայնքապետի կողմից 5.6 մլն դրամի չափով խողովակներ են յուրացվել. հարուցվել է քրգործ Արթիկի ավագանին զրկեց Մանվել Գրիգորյանին պատվավոր քաղաքացու կոչումից ՊՆ-ում անցկացվել է «Ընտանիքը որպես պետության ամրապնդման հենք» թեմայով կոնֆերանս Նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ասելիք ունի ԱԱԾ-ին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան մահացել է Խարդախությամբ պետական միջոցներից հափշտակվել է շուրջ 200 միլիոն դրամ Ես Հայաստանի հավաքականի երկրպագուն եմ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանի և Գևորգ Իրիցյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը Գեղարքունիքի մարզպետը շրջայց կատարեց Դրախտիկի միջնակարգ Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցներ Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու համար հայտ է ներկայացրել շուրջ 220 դիմորդ ՀՀ գյուղնախարարության պաշտոնատար անձանց 1.4 մլրդ դրամ է փոշիացվել Մենք պատրաստ ենք մասնակցել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan