ԿԳ նախարարը վստահեցնում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն տնօրեններ կամ ռեկտորներ չեն ընդունվել

ԿԳ նախարարը վստահեցնում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն տնօրեններ կամ ռեկտորներ չեն ընդունվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Times.am: Վերջին շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ կամ ռեկտորներ չեն ընդունվել: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ուսուցիչներից և ռեկտորներից ՔՊ ընդունվելու դիմումներ չկան: Կուսակցությունը շարժման ընթացքում տեսնելով հնարավոր վտանգները, որ պատեհապաշտները կարող են տեղ գտնել, դադարեցրել է անդամագրումը: ՔՊ-ն շատ լուրջ ֆիլտրեր է դրել, որպեսզի դրանում տեղ գտնեն այն մարդիկ, ովքեր իրականում ուզում են կուսակցական գործունեությամբ զբաղվել, այլ ոչ թե հասնել պաշտոնների»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով դպրոցների այն տնօրեններին և ուսուցիչներին, որոնք Հանրապետական կուսակցության անդամ են, ասաց՝ եթե ցանկանում են մնալ այդ կուսակցությունում, արգելքներ չեն լինի: «Եթե այդ մարդը կուսակցական գործունեությամբ չի զբաղվում դպրոցում, ես իրավունք չունեմ խախտել Սահմանադրությունը: Իսկ եթե ցանկանան դուրս գալ կուսակցությունից, ապա ոչ մի տնօրեն կամ մարզպետ չի կարող ընդդիմանալ նրանց կամքին»,-եզրափակեց Հայրապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում