Հայաստանը սպասում է ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից համաձայնագրի ամբողջական վավերացմանը. ԱԳՆ խոսնակ

Հայաստանը սպասում է ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից համաձայնագրի ամբողջական վավերացմանը. ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը սպասում է Եվրամիության անդամ երկրների խորհրդարանների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական վավերացմանը: Մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշեց, որ դա անհրաժեշտ է Հայաստանի համար կարևոր նշանակության համաձայնագրի մասնակի կիրարկումից ամբողջական կիրառման անցնելու համար։

«Հայաստանում համաձայնագրի վավերացումն արդեն իրականացվել է ամբողջությամբ, ներքին ընթացակարգերն ավարտվել են: Այն ժամկետները, որ գործում են համաձայնագրի մասնակի կիրարկման համար, արդեն իսկ գործում են: Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ձայների բացարձակ մեծամասնությամբ ևս հավանություն է տրվել այդ փաստաթղթին: Մենք նաև սպասում ենք ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից դրա վավերացմանը, որպեսզի այդ շատ կարևոր գործիքի ամբողջական կիրարկումը սկսենք»,-ասաց Տիգրան Բալայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում