Նախարարը գյուղոլորտի զարգացման կարևոր պայման է համարում կոոպերացիաների խթանումը

Նախարարը գյուղոլորտի զարգացման կարևոր պայման է համարում կոոպերացիաների խթանումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ագրոոլորտի զարգացման կարևոր պայման է համարում կոոպերացիաների խթանումը, սակայն ընդգծում է, որ հարկավոր է այդ քաղաքականությունը ճիշտ իրականացնել:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդգծեց, որ կոոպերացիան պետք է փակի ողջ արժեշղթան, այսինքն` իր վրա վերցնի ոչ միայն արտադրությունը, այլ սպառման խնդիրները: «Եվրոպական շատ երկրներում կան նման գյուղատնտեսական կոոպերատիվներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:

Նախարարը գյուղատնտեսության զարգացման համար կարևորում է նաև գյուղատնտեսական որակյալ կրթության ապահովումը, քանի որ կրթության առկա մակարդակը բավարար չէ: «Գյուղատնտեսական կրթությունը խիստ կարևոր է, ես այս հարցով նաև կրթության և գիտության նախարարի հետ եմ խոսել»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում