ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աստանա

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աստանա

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Times.am: Մայիսի 23-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Աստանա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի շրջանակներում նախատեսվում է ՀԱՊԿ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների այցելությունը «КАDEX-2018» սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդես:

Հետևեք մեզ նաև Telegram-ում