«Հրապարակ». «Ելք»-ում խմբակցության ղեկավարի հարցը չի լուծվի, մինչև Արամ Սարգսյանը չներկայանա ֆրակցիայի նիստին

«Հրապարակ». «Ելք»-ում խմբակցության ղեկավարի հարցը չի լուծվի, մինչև Արամ Սարգսյանը չներկայանա ֆրակցիայի նիստին

«Հրապարակ»-ը գրում է. ««Ելք»-ում խմբակցության ղեկավարի հարցը չի լուծվի, մինչև Արամ Սարգսյանը չներկայանա ֆրակցիայի նիստին։ Նա այժմ բացակայում է՝ մայրիկի մահվան պատճառով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները չնայած երեկ հայտարարում էին, որ իրենց թեկնածուն Լենա Նազարյանն է, սակայն տեղեկություն կա, որ դրան հավակնում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Բանն այն է, որ ի սկզբանե նրա և Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն է քննարկվել խմբակցության ղեկավարի պաշտոնում, և Մարուքյանը կարծում է, որ Փաշինյանի դուրս գալուց հետո հարցը պետք է լուծվի մեխանիկորեն։ Նրա թիմակիցներն էլ կարծում են, որ քաղաքական նոր իրողությունները չեն կարող արտացոլվել խմբակցությունում, քանի որ այն ոչ թե հեղափոխության արդյունքում է ձևավորվել, այլ՝ ընտրությունների, որի ժամանակ դաշինքի ցուցակը գլխավորել է Մարուքյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում