«Հրապարակ». Արթուր Ջավադյան. Նոր դիզայնով թղթադրամների շնորհանդեսը շուտով կլինի

«Հրապարակ». Արթուր Ջավադյան. Նոր դիզայնով թղթադրամների շնորհանդեսը շուտով կլինի

«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչ եղավ նոր դիզայնով դրամների տպագրության ու դրանք շրջանառության մեջ մտցնելու հարցը։ «Դրամների դիզայնը վերջնական հաստատվել ա, տպարանում են, շուտով շնորհանդեսը կանենք»,- ասաց Ջավադյանը։

Արդյոք քաղաքական իրադարձություննե՞րը հետ գցեցին նոր դրամների տպագրությունը։ Ջավադյանն ասաց․ «Չէ, չէ, նման բան չկա»։ Իսկ ե՞րբ կլինի շնորհանդեսը։ «Տարվա վերջին»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում