Սուրեն Պապիկյանի հանձարարականով գնահատվում են Լեռնագոգ համայնքին հասցված վնասները

Սուրեն Պապիկյանի հանձարարականով գնահատվում են Լեռնագոգ համայնքին հասցված վնասները

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում հորդառատ անձրևի պատճառով մայիսի 21-ին խցանվել էր սելավատարը, ինչի հետևանքով ջրալցվել էին գյուղի փողոցներն ու տները՝ արդյունքում մեծ վնաս հասցնելով բնակարանային և գյուղացիական տնտեսությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Իրավիճակին տեղում ծանոթանալու և պատճառված վնասները գնահատելու համար նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով վարչական վերահսկողության բաժնի պետ Արթուր Երիցյանը այցելել է Լեռնագոգ համայնք:

Մարզպետարանի, համայանքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների և տուժած բնակիչների հետ համատեղ կատարվում են ուսումնասիրություններ գյուղատնտեսության և շենք -շինությունների կրած վնասները հաշվարկելու և օպերատիվ լուծումներ գտնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում