ԵԽԽՎ համազեկուցողները գալիս են Հայաստան

ԵԽԽՎ համազեկուցողները գալիս են Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Times.am: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ջուզեպե Գալատին (Իտալիա) և Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) մայիսի 23-25-ը կայցելեն Հայաստան՝ դիտարկելու Հայաստանի պարտավորությունների ու հանձնառությունների կատարման ընթացքը: Այս մասին տեղեկացրին ԵԽԽՎ-ից:

Քննարկումները հիմնականում կենտրոնանալու են վերջին քաղաքական զարգացումների, նոր կառավարության առաջնահերթությունների և բարեփոխումների վրա:

Երևանում Գալատին և Լովոչկինան հանդիպումներ կունենան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի, արտաքին գործերի, արդարադատության ու պաշտպանության նախարարների հետ:

Նախատեսված են նաև քննարկումներ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության, դատական իշխանության ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև դիվանագետների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում