AM | RU
USD
EUR
RUB

Կոռուպցիոն հանցագործությունների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել աննախադեպ թվով պաշտոնատար անձանց նկատմամբ

 
 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Times.am: Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հիմնահարցը շարունակում է մնալ ՀՀ դատախազության հիմնական առաջնահերթություններից մեկը: Դեռևս 2017թ. դատախազության գործունեության արդյունքների ամփոփման ժամանակ նշվել էր, որ իբրև հակակռուպցիոն պայքարի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև այդ հարցում ցուցաբերվող հետևողականության նկատմամբ հանրային վստահության և աջակցության մակարդակը բարձրացնելու գործուն միջոց՝ առաջնային ուշադրության կենտրոնում են լինելու հանցագործությունների դեմ պայքարում անմիջականորեն ներգրավված պետական մարմիններում նմանատիպ դրսևորումներն ու սխեմաները և դրանցում ներգրավված պաշոնատար անձանց գործունեությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Արդյունքում 2018 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում՝ մայիսի 18-ի դրությամբ, միայն ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազների դատավարական ղեկավարման ներքո հարուցվել և քննվել է պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպքերի վերաբերյալ 147 քրեական գործ: Այդ քրեական գործերով պետական ծառայություն իրականացնող 47 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել առավելապես կոռուպցիոն բնույթի (կաշառք ստանալը, պաշտոնեական դիրքը չարաշահելը, պաշտոնեական կեղծիքը) հանցագործություններ կատարելու համար:

Այդ պաշտոնատար անձանցից՝

15-ը ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ծառայողներ են, որոնցից՝ 2-ը քրեական հետախուզության բաժանմունքի պետեր, 4-ը օպերլիազորներ, 1-ը բաժնի պետ, 1-ը հերթապահ մասի պետ, 1-ը ՊՊԾ դասակի հրամանատար, 1-ը բաժնի պետի տեղակալ, 2-ը անձնագրային ծառայության ղեկավար, 3-ը այլ ծառայողներ,
10-ը ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներ են, որոնցից՝ 1-ը քննչական բաժնի պետի տեղակալ, 1-ը մարզային քննչական վարչության պետ, 8-ը քննիչ,
13-ը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ են, որոնցից՝ 1-ը քրեակատարողական հիմնարկի պետ, 1-ը օպերատիվ բաժնի պետ, 11-ը այլ ծառայողներ,
3-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ են, որոնցից՝ 2-ը հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, 1-ը այլ ծառայող,
2-ը ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներ են,
3-ը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսուչներ են,
1-ը ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության բաժնի պետ:
Վերը նշված քրեական գործերից 24 քրեական գործ պետական ծառայություն իրականացնող 35 պաշտոնատար անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ, իսկ պետական ծառայություն իրականացնող 12 պաշտոնատար անձի վերաբերյալ 38 քրեական գործ գտնվում է նախնական քննության փուլում:

 

Լրահոս
Երևանի քաղաքապետը հրաժարականի դիմում չի գրել Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ Զոհրաբ Մնացականյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԱՄԷ-ի դեսպանին Հայաստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահին Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկեք Հայաստան, հարստացեք և հարստացրեք ուրիշներին. Փաշինյան Միացյալ Թագավորությունը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին Գերմանիան ռեկորդային թվով միգրանտների է արտաքսել ԵՄ այլ երկրներ Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ է ԵԽԽՎ-ն փոխնախագահներ է ընտրել Պետնախարարն այցելել է Քաշաթաղի շրջանի հյուսիսային թև Ռոբերտ Քոչարյանի կալանքն այլընտրանքային խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժվել է Արտախորհրդարանական ընդդիմությունը կարող է ուժեղանալ ու ազդել պրոցեսների վրա. Տիգրան Քոչարյան Չինաստանի տնտեսությունն աշխարհում երկրորդն է Երիտասարդը մուտք է գործել «ՍԱՍ» սուպերմարկետ և զենքի սպառնալիքով գումար պահանջել Մեյը կարող է ԵՄ-ի հետ գործարքից հանել Իռլանդիայի հետ սահմանին վերաբերող դրույթը. Sky News Ռուսաստանը չի մասնակցի Վարշավայում Մերձավոր Արեւելքի շուրջ կազմակերպվող հանդիպմանը Էդուարդ Շարմազանով.«Հերիք չի՞ աճպարարությամբ զբաղվեք, մինչեւ ե՞րբ եք մանիպուլյացիա անելու» «Լուսավոր Հայաստանը» շրջանառության մեջ է դրել 3 օրենսդրական նախագիծ Հայաստանը Բելառուսի համար եղել և մնում է հուսալի գործընկեր. Ալեքսանդր Լուկաշենկո Մինսկը պատրաստ է գործակցել Արեւմուտքի եւ Արեւելքի հետ. Լուկաշենկո Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով Վահան Արծրունին ընտրվեց բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանին Հայաստանը կմասնակցի պատվիրակության նոր կազմով Էրդողանը և Թրամփը պայմանավորվել են արագացնել Սիրիայի հարցով բանակցությունները ԲՀԿ-ական պատգամավորը մարզպետների պարգևատրումը կասկածելի է համարում Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է 3 քաղաքացի Մեյը խորհրդարանին կներկայացնի Brexit-ի «Բ պլանը» ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 21 Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի վերջին Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Պետք է հարգել ժողովրդի ընտրությունը. Մերկելը Brexit-ի հետ կապված հայտարարություն է արել Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի 12 մարդ է ձերբակալվել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը կքննարկեն գազի տարանցման գնի ձևավորման հարցը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին անդրադարձ կլինի ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին Բաքվի ջարդերի վերաբերյալ չունենք որևէ պաշտոնական փաստաթուղթ, որտեղ կնշվի, որ դա ցեղասպանական քաղաքականության շարունակություն էր (Տեսանյութ) Քարոզչական պատերազմում մենք նույնքան պարտվելու իրավունք չունենք, որքան իրական պատերազմում. Միհրան Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan