Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը տեսնում է աշնանը

Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը տեսնում է աշնանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն աշնանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ այդ ուղղությամբ քննարկումներ այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր են:

«Մեր պատկերացումն է արտահերթ ընտրություններն անցկացնել աշնանը, բայց դա պետք է փորձենք համադրել այլ քաղաքական ուժերի պատկերացումների հետ ու փորձել դուրս բերել ընդհանուր լուծումներ: Այդ ուղղությամբ քննարկումներ, իհարկե, հնարավոր են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը մինչ վարչապետ դառնալն ու դրանից հետո բազմիցս հայտարարել է, որ արդար և թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն իրենց առաջնահերթություններից է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում