Արցախի նախագահն ընդունել է ԱՄՆ հայ իրավաբանների միության պատվիրակությանը
23/05/2018 18:49
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է ԱՄՆ հայ իրավաբանների միության պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են մեր հանրապետությունում իրավական ոլորտի զարգացմանը եւ Արցախ-Սփյուռք կապերի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը պահանջված է համարել նման համագործակցությունը՝ կարեւորելով այստեղ ԱՄՆ հայ իրավաբանների միության դերակատարությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում