Times.am | Փաշինյանը հույս ունի, որ ԵՄ անդամ երկրները հնարավորինս արագ կվավերացնեն ՀՀ-ի հետ համաձայնագիրը
AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյանը հույս ունի, որ ԵՄ անդամ երկրները հնարավորինս արագ կվավերացնեն ՀՀ-ի հետ համաձայնագիրը

 
 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Եվրոպական Միության անդամ երկրները հնարավորինս արագ կվավերացնեն Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, հարց ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հիշեցրեց, որ Հայաստանը վավերացրել է ԵՄ-ի հետ համաձայնագիրը և հունիսի 1-ից համաձայնագրի անցումային որոշ դրույթներ ուժի մեջ են մտնելու: «Թեպետ ժամանակին այդ համաձայնագրի մասին բարձր կարծիք չեք հայտնել, պարոն Փաշինյան, սակայն ակնհայտ է, որ այն կյանքի պետք է կոչել: Ի՞նչ է արել կառավարությունը, որպեսզի հունիսի 1-ից ուժի մեջ մտնող համաձայնագրի իրականացումը պլանավորվի և կյանքի կոչվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցրեց Աշոտյանը:

ՀՀ վարչապետը պատասխանեց, որ ԵՄ գործընկերների հետ հանդիպման ընթացքում այդ հարցը միշտ պահում են ուշադրության կենտրոնում: «Երկու օր առաջ այդ հարցը քննարկվել է նաև Կիպրոսի Սենատի նախագահի հետ հանդիպմանը: Մենք հույս ունենք, որ ԵՄ գործընկերները հնարավորինս արագ այդ փաստաթուղթը կվավերացնեն»,- ասաց Փաշինյանը:

Արմեն Աշոտյանը նաև հետաքրքրվեց ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության ծավալներից: «Անցյալ տարի հաստատվեց Հայաստանին Եվրոպական Միության կողմից մինչև 2020թ. տրվող ֆինանսական աջակցության ծավալը, որը կազմում է 160 միլիոն եվրո: Բանակցելո՞ւ է կառավարությունը այս աջակցության ծավալն ավելացնելու ուղղությամբ»,- հարցրեց պատգամավորը:

Վարչապետն ընդգծեց, որ ֆինանսական աջակցության ծավալներն ավելացնելու ուղղությամբ կառավարությունը կաշխատի: «Միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ հետ քննարկումների ընթացքում ֆինանսական լայն աջակցություն ցույց տալու պատրաստակամություն են ցուցաբերում: Մենք շատ ուրախ ենք այդ պատրաստակամության համար և պիտի քննարկենք այդ աջակցությունը հնարավորինս արդյունավետ օգտագործելու գործնական խնդիրները»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Միևնույն ժամանակ Փաշինյանը շեշտեց, որ չի կարծում, թե պետք է շարունակեն այն գործելաոճը, որ դրսի ձեռքին նայեն, թե ինչքան գումար կտան: «Մենք կարծում ենք, որ Հայաստանում էլ կան ռեսուրսներ, դրանց մի մասը ստվերում է, գուցե օֆշորային գոտիներում էլ կան ռեսուրսներ, հայ ժողովրդի շրջանում նույնպես կան ռեսուրսներ: Այս իմաստով Հայաստանի կարգավիճակի որոշակի փոփոխություն պետք է արձանագրենք: Մենք պետք է կարողանանք ընտրել, թե ինչ աջակցություն է մեզ պետք և ինչ չափով: Մենք ունենք այդ ընտրությունը և այդ ընտրության մեջ կլինենք մաքսիմալ արժանապատիվ, և որևէ ընտրություն չի կատարվի Հայաստանի ինքնիշխանության և արժանապատվության հաշվին»,- եզրափակեց Փաշինյանը:

 

Լրահոս
Ինձ հետապնդելու միակ պատճառը ազգանունս է, որով միայն հպարտանում եմ. Անահիտ Ֆարմանյան ՀՀ նախագահը Օլեգ Եսայանին հետ է կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Կառավարության 3-րդ մասնաշենքից աշխատակիցներին տարհանել են ռումբի մասին ահազանգից հետո. ԱԻՆ-ը վտանգավոր ոչինչ չի հայտնաբերել Զիդանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների կեցությունն ապահովելու համար կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ Ռումբի մասին ահազանգ՝ Կառավարության շենքերից մեկում. ուղիղ Լիոնել Մեսին այս տարի չի հրավիրվի Արգենտինայի ազգային հավաքական Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը Մինսկում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր նիստ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Հայաստանում չկա որևէ ուժ, որ ի վիճակի կլինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ. Նիկոլ Փաշինյան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապել էին Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ին կբարձրանա Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տեղի չունեցավ Բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժեցին սրահ, որտեղ պետք է կայանա Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը. ուղիղ Հայաստանը շարունակում է ձեռնարկել բոլոր միջոցները Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին անվտանգ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են. ՀՀ ԱԳՆ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի կալանքից Մհեր Մարգարյանը նշանակվել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը պատրաստ են վկայություն տալ Մարտի 1-ի գործով. Արամ Մանուկյան Չավուշօղլու. «ԱՄՆ-ն պետք է իմանա, որ պատժամիջոցներոով և ճնշումներով Թուրքիայից չի կարող որևէ բան կորզել» Իրանի էներգետիկայի նախարարը հայտնել է ՀՀ տարածքով ՌԴ-ին էլեկտրաէներգիա մատակարարելու բանակցությունների մեկնարկի մասին Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները Վարչապետության 100 օր։ Ի՞նչ պատասխան տալ ժողովրդին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը պատասխանել են կրակով «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել Քաղաքական պատրաստակամություն ենք հայտնել ԼՂ բանակցությունները կառուցողական հունով շարունակելու հարցում. Փաշինյան Անկարան դիմակայելու է ԱՄՆ-ի կողմից եկող սպառնալիքներին. Էրդողան Իրանի ուժայինները ոչնչացրել են 11 ահաբեկչի Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Կյանքից հեռացել է քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը Յուրի Խաչատուրովը մեղադրանքը չի մեկնաբանում ՀՀ-ի իմիջը չվնասելու համար, իսկ կալանքի որոշումը վիճարկում ենք. պաշտպան Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվեց, դատարանի որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանում ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ բողոքների քննությունը, որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին. փաստաբան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan