AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյանը հավաստիացնում է, որ Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումները կանցկացվեն պատշաճ մակարդակով

 
 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումները կանցկացվեն պատշաճ մակարդակով: ՀՀ վարչապետն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հարցին: «Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո երկու խորհրդակցություն եմ անցկացրել Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումների թեմայով: Դա մեզ համար ունի բացառիկ նշանակություն: Քաղաքական իրադարձությունների պատճառով որոշակի ուշադրություն տեղափոխվել է այդ միջոցառումներից, սակայն ես հավաստիացնում եմ, որ միջոցառումները կանցկացվեն պատշաճ մակարդակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, Առաջին Հանրապետության հարյուրամյակը միայն մայիսի 28-ը չէ, որովհետև մայիսի 28-ին հարյուրամյակը լրանում է, բայց առաջիկա մեկ տարին ըստ էության 100-ամյակ է: «Մենք նաև մշակույթի նախարարի հետ ենք քննարկել, որ թանգարաններում պատշաճ մակարդակով ցուցահանդեսներ լինեն»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ մայիսի 28-ին Սարդարապատում տեղի կունենա միջոցառում, որը պարունակելու է ռազմական շքերթի տարրեր: Նույն օրը երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու տոնական համերգ:

Անդրադառնալով պատգամավորի հարցին, թե ե՞րբ է նախատեսվում Առաջին Հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը, Փաշինյանն ասաց, որ այդ արձանի տեղադրումը մի փոքր հետաձգվում է: «Մենք այդ թեման քննարկել ենք կառավարությունում և ՀՅԴ-ի մեր գործընկերների հետ: Մենք շատ կարևորում ենք արձանի տեղադրման արարողությունը և այն անպայման տեղի կունենա: Մտահոգություններ կան արձանի տեղադրման վայրի հետ կապված: Դուք գիտեք, որ նախատեսված վայրից 100 մետր հեռավորության վրա գտնվում է Նժդեհի արձանը և քաղաքաշինական առումով պետք է հասկանալ, թե որքանով է ճիշտ նման մոտեցումը; Առնվազն եթե ավելի լավ տեղ չգտնվի, արձանագրում ենք, որ այդ տեղը կա»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս
Հայ զինծառայողները մասնակցել են միջազգային հեղինակավոր վարժանք-մրցույթին Էրդողանը փորձում է օգուտներ քաղել սաուդացի լրագրողի անհետացումից. Times ՊՆ 5-րդ զորամիավորման հրամանատարը բարձր է գնահատել զորավարժությունների արդյունքները Տիգրան Քոչարյան. Հիմնական պայքարը գնում է 30 տոկոսի համար Բակո Սահակյանը ծանոթացել է Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի գործունեությանը Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ են լինելու Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը Թե գազի, թե էլեկտրաէներգիայի սակագինը կարելի է իջեցնել 10-15 տոկոս. պատգամավոր Մահացել է Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Ռաֆայել Թորոյան ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին Հովիկ Աղազարյանն ընտրվեց Գազի և էլեկտրաէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ Հազարավոր մարդիկ են հրաժեշտ տվել Կերչի ողբերգության զոհերին Զոհրաբ Մնացականյանն ու ՀՀ-ում Կորեայի դեսպանը քննարկել են համագործակցության հիմնական ուղղությունները Ալավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է Վարչապետի պաշտոնակատարն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարներին Կառավարությունը թույլ է տալիս, որ խորհրդարան անցնի 4 կուսակցություն կամ դաշինք. Ներկայացվեց փոփոխված ԸՕ-ն Արա Բաբլոյանը ցավակցական խոսք է հղել Կերչում զոհվածների հարազատներին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Դեր Զորում խաղաղ բնակիչների տների ուղղությամբ. կան զոհեր Ահաբեկիչներն ականանետերից կրակել են Հալեպի բնակելի թաղամասի ուղղությամբ ՀՀ վարչապետի ընտրության հարցը խորհրդարանը կքննարկի հոկտեմբերի 24-ին «Ալյանս»-ը կայացրել է սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին ցուցակով մասնակցելու որոշում Թուրքական ոստիկանությունը Հաշքաջիի մարմնի մասունքները փնտրում է Ստամբուլի հարակից անտառում Հայաստան կժամանի Թրամփի Խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին Պուտինը Կերչում տեղի ունեցած ողբերգությունը համարում է գլոբալիզացիայի հետևանք Սպորտի նախարարությունն առաջարկում է անցկացնել բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություն «Դարձի՛ր բարեգործ». TI’ME խանութ-սրահները աջակցում են արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը «Ժողովուրդ». Պատկերացում չունի իր՝ նախարարի կարգավիճակի լրջության մասին «Փաստ». ՔՊ-ի «դռան» առջև լուրջ հերթ է «Իրատես». «Լույսը» կարող է ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ «Ժամանակ». Մոտավորապես հայտնի է ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին հնգյակը «Ժամանակ». Ծառուկյանը որոշել է էականորեն թարմացնել կուսակցության համամասնական ցուցակը «Ժողովուրդ». 2020 թվականին ՀՀ իշխանություններին բարդ տարի է սպասվում «Իրատես». «Սասնա ծռերը» խիստ արմատական դիրքերից են մասնակցելու սպասվող ընտրություններին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 19 Հրատապ. Մայր ու մանուկ բերման են ենթարկվում ոստիկանության Արտաշատի բաժին Ազա՞տ, թե արժեզրկված խոսք «Եվրասիական շաբաթ»-ի մասնակիցները Երևանում կքննարկեն բիզնեսի համար ԵԱՏՄ տարածքում ստեղծված նոր հնարավորությունները Կորեան շահագրգիռ է երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմամբ. Հայաստանում Կորեայի դեսպան Հայաստանում օլիգարխներ չկան. Նիկոլ Փաշինյան Մահացել է Սուդանի նախկին նախագահը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan