AM | RU
USD
EUR
RUB

ՏՏ ոլորտի խնդիրն է՝ մի քանի տարի հետո բանակում օգտագործվող զենքի առնվազն 80 տոկոսն արտադրել տեղում. Կարեն Վարդանյան

 
 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը երկրում տեխնոլոգիական արդիականացման ուղի է առաջարկում: Միության 18-րդ համագումարի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ այդ նպատակով անհրաժեշտ է վարչապետի ղեկավարությամբ գործող մարմին ստեղծել: «Իմ կարծիքով՝ երկրի մոդեռնիզացիայի տեսանկյունից շարժիչ ուժ կլինի մի մարմնի ստեղծումը, որը բաղկացած կլինի տեխնոլոգիական բիզնեսի, կրթության, ռազմարդյունաբերության ոլորտի պատասխանատուներից, և կգործի անմիջապես վարչապետի ղեկավարությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Կարեն Վարդանյանը՝ շեշտելով, ձևավորվելիք մարմնում բոլորը պետք է աշխատեն որպես թիմակիցներ և ոչ մրցակիցներ:

Որպես ոլորտի առաջնահերթություն՝ ԻՏՁՄ տնօրենը կրկին անդրադարձավ կրթության խնդրին՝ նշելով, որ Եվրոպայում և Ամերիկայում տեխնոլոգիական ոլորտի 3 միլիոն թափուր աշխատատեղերը հայերը ևս կարող են լրացնել որակյալ մասնագետների պարագայում: «Միջազգային շուկայում տեխնոլոգիական ուղղվածության 3 միլիոն թափուր աշխատատեղ կա: Եթե մենք գրագետ ու լավ ինժեներներ պատրաստենք, կարող ենք այդ երեք միլիոնի մեջ տեղ ունենալ, պատվեր բերել Հայաստան, բայց դա հնարավոր է կրթության միջոցով: Այդպիսով մենք էլ կմասնակցենք միջազգային աշխատանքի բաժանմանը»,- հավելեց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ միությունը ռազմավարական նշաձող է սահմանել նաև ռազմարդյունաբերության զարգացման առումով: «Այսօր մեր ամենակարևոր խնդիրն այն է, որ մի քանի տարի հետո Հայոց բանակի կողմից օգտագործվող զենքի առնվազն 80 տոկոսը լինի տեղում արտադրվող, որ վստահ լինենք՝ցանկացած ուղղությամբ, ոչ միայն Ադրբեջանի հետ հակամարտության առումով, կարող ենք դիմակայել ու հաղթել»,- նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրենը:

Լրահոս
Երևանի քաղաքապետը հրաժարականի դիմում չի գրել Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ Զոհրաբ Մնացականյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԱՄԷ-ի դեսպանին Հայաստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահին Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկեք Հայաստան, հարստացեք և հարստացրեք ուրիշներին. Փաշինյան Միացյալ Թագավորությունը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին Գերմանիան ռեկորդային թվով միգրանտների է արտաքսել ԵՄ այլ երկրներ Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ է ԵԽԽՎ-ն փոխնախագահներ է ընտրել Պետնախարարն այցելել է Քաշաթաղի շրջանի հյուսիսային թև Ռոբերտ Քոչարյանի կալանքն այլընտրանքային խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժվել է Արտախորհրդարանական ընդդիմությունը կարող է ուժեղանալ ու ազդել պրոցեսների վրա. Տիգրան Քոչարյան Չինաստանի տնտեսությունն աշխարհում երկրորդն է Երիտասարդը մուտք է գործել «ՍԱՍ» սուպերմարկետ և զենքի սպառնալիքով գումար պահանջել Մեյը կարող է ԵՄ-ի հետ գործարքից հանել Իռլանդիայի հետ սահմանին վերաբերող դրույթը. Sky News Ռուսաստանը չի մասնակցի Վարշավայում Մերձավոր Արեւելքի շուրջ կազմակերպվող հանդիպմանը Էդուարդ Շարմազանով.«Հերիք չի՞ աճպարարությամբ զբաղվեք, մինչեւ ե՞րբ եք մանիպուլյացիա անելու» «Լուսավոր Հայաստանը» շրջանառության մեջ է դրել 3 օրենսդրական նախագիծ Հայաստանը Բելառուսի համար եղել և մնում է հուսալի գործընկեր. Ալեքսանդր Լուկաշենկո Մինսկը պատրաստ է գործակցել Արեւմուտքի եւ Արեւելքի հետ. Լուկաշենկո Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով Վահան Արծրունին ընտրվեց բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանին Հայաստանը կմասնակցի պատվիրակության նոր կազմով Էրդողանը և Թրամփը պայմանավորվել են արագացնել Սիրիայի հարցով բանակցությունները ԲՀԿ-ական պատգամավորը մարզպետների պարգևատրումը կասկածելի է համարում Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է 3 քաղաքացի Մեյը խորհրդարանին կներկայացնի Brexit-ի «Բ պլանը» ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 21 Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի վերջին Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Պետք է հարգել ժողովրդի ընտրությունը. Մերկելը Brexit-ի հետ կապված հայտարարություն է արել Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի 12 մարդ է ձերբակալվել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը կքննարկեն գազի տարանցման գնի ձևավորման հարցը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին անդրադարձ կլինի ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին Բաքվի ջարդերի վերաբերյալ չունենք որևէ պաշտոնական փաստաթուղթ, որտեղ կնշվի, որ դա ցեղասպանական քաղաքականության շարունակություն էր (Տեսանյութ) Քարոզչական պատերազմում մենք նույնքան պարտվելու իրավունք չունենք, որքան իրական պատերազմում. Միհրան Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan