«Հրապարակ». Հանրաքվեով կփորձեն հասնել արտահերթ ընտրությունների անցկացմանը

«Հրապարակ». Հանրաքվեով կփորձեն հասնել արտահերթ ընտրությունների անցկացմանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին կմեկնարկեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերի կոնսուլտացիաները։ Կառավարությունը ուժերի հետ հանդիպելու և փաթեթ մշակելու գործը հանձնարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոանիսյանին։

Հնարավորինս մոտ ժամկետում արտահերթ ԱԺ ընտրություններ կազմակերպելը կառավարության պլան Ա-ն է։ Իսկ ՀՀԿ-ի հետ ԸՕ-ն փոխելու համաձայնության չգալու դեպքում կգործարկվի պլան Բ-ն՝ արդարադատության նախարարությունը ՍԴ հայց կներկայացնի ԸՕ-ի ռեյտինգային ընտրակարգը հակասահմանադրական ճանաչելու մասին, քանի որ Սահմանադրության մեջ ամրագրված է համամասնական ընտրակարգը, իսկ ԸՕ ռեյտինգայինը մեծամասնականին է մոտ։ Եթե սա էլ չստացվի, ինչը քիչ հավանական են համարում, հանրաքվեով կփորձեն հասնել արտահերթ ընտրությունների անցկացմանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում