«Ժամանակ». Օրենսդրական փոփոխություններ 13 մլրդ դրամի զիջման համար

«Ժամանակ». Օրենսդրական փոփոխություններ 13 մլրդ դրամի զիջման համար

«Ժամանակ» թերթը գրել է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում, ըստ որի մինչև 2018թ. հունվարի 1-ը ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում վարչական իրավախախտում կատարած անձինք կազատվեն վարչական տուգանքի վճարումից:

Կառավարությունը այս փոփոխությունը բացատրում է երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական պայմաններով, որի պատճառով վարչական ակտերի հասցեատերերը չեն կարողացել վճարել դրանք: Մեր տեղեկություններով՝ խոսքը 13 մլրդ դրամ զիջման մասին է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում