«Առավոտ». Մի հսկայական կանաչ գոտի էլ կզոհաբերվի հանուն մի շքեղ շինության

«Առավոտ». Մի հսկայական կանաչ գոտի էլ կզոհաբերվի հանուն մի շքեղ շինության

«Առավոտ» թերթը գրում է. «Մոնումենտի բարձունքում շուտով մի հսկայական կանաչ գոտի էլ կզոհաբերվի հանուն մի շքեղ շինության: Շաբաթներ առաջ տարածքում հայտարարություն էր փակցված՝ վաճառվում է: Երեկ արդեն հայտարարությունը չկար: Այս հատվածում էլ, ինչպես հարակից տարածքներում է նախկինում եղել, հաստաբուն ծառեր են, խիտ կանաչ այգի: Հայտարարությունից դատելով՝ տարածքը նոր չէ սեփականաշնորհված և չի բացառվում՝ կոպեկներով:

Այսօր այն մի քանի անգամ ավելի թանկ գներով վերավաճառվում է, հատկապես, որ թաղամասն էլիտար է: Այս հողակտորի շարունակությունն արդեն կառուցապատված է, այստեղ գտնվում են նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանի, Կարեն Կարապետյանի, քիչ այն կողմ՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, բանակի մի քանի գեներալների շքեղ առանձնատները»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում