«Առավոտ». Մի հսկայական կանաչ գոտի էլ կզոհաբերվի հանուն մի շքեղ շինության
Նմանատիպ
«Առավոտ» թերթը գրում է. «Մոնումենտի բարձունքում շուտով մի հսկայական կանաչ գոտի էլ կզոհաբերվի հանուն մի շքեղ շինության: Շաբաթներ առաջ տարածքում հայտարարություն էր փակցված՝ վաճառվում է: Երեկ արդեն հայտարարությունը չկար: Այս հատվածում էլ, ինչպես հարակից տարածքներում է նախկինում եղել, հաստաբուն ծառեր են, խիտ կանաչ այգի: Հայտարարությունից դատելով՝ տարածքը նոր չէ սեփականաշնորհված և չի բացառվում՝ կոպեկներով:
Այսօր այն մի քանի անգամ ավելի թանկ գներով վերավաճառվում է, հատկապես, որ թաղամասն էլիտար է: Այս հողակտորի շարունակությունն արդեն կառուցապատված է, այստեղ գտնվում են նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանի, Կարեն Կարապետյանի, քիչ այն կողմ՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, բանակի մի քանի գեներալների շքեղ առանձնատները»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում