Պարգևատրվել են ինքնասպանության փորձերը կանխած ԱԻՆ փրկարարները

Պարգևատրվել են ինքնասպանության փորձերը կանխած ԱԻՆ փրկարարները

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով մայիսի 23-ին ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, ինչպես նաև 2018 թ. ընթացքում ՀՀ քաղաքացիների ինքնասպանության փորձերը կանխելու համար պարգևատրվել են համակարգի մի շարք աշխատակիցներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար-բաժնի պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Սամվել Մարտիրոսյանը, նույն վարչության հատուկ հրշեջ ջոկատի խմբի հրամանատար, փ/ծ մայոր Արման Գրիգորյանը, ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Արթուր Ճաղարյանը, նույն կենտրոնի օպերատիվ հերթափոխի հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Արթուր Վելյանը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ, փ/ծ կապիտան Տիգրան Սարգսյանը պարգևատրվել են հուշանվերներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում