Ադրբեջանում միլիոնավոր դոլարներ յուրացնելու կասկածանքով կիբեռհանցագործներ են ձերբակալվել

Ադրբեջանում միլիոնավոր դոլարներ յուրացնելու կասկածանքով կիբեռհանցագործներ են ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ադրբեջանական բանկերից միլիոնավոր դոլարներ յուրացնելու կասկածանքով կիբեռհանցագործներ են ձերբակալվել:

Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az-ը:

Ձերբակալվածները Ռուսաստանի քաղաքացի Պավել Լունինն ու Ուկրաինայի քաղաքացի Անդրեյ Սերբն են:

Ադրբեջանական meydan.tv-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը տարածվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության և ֆինանսական շուկաների վերահսկման պալատի համատեղ հայտարարությամբ:

Նախնական վարկածի համաձայն՝ կասկածյալները մի քանի ձևական ընկերությունների միջոցով թալանել են օտարերկրյա քաղաքացիներին:

Ձերբակալվածներին առաջադրվել են «գողություն, համակարգչային տեղեկատվության անօրինական ձեռքբերում և օգտագործում» հատկանիշներով մեղադրանքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում