«Յունիվերս» լեզվի կենտրոնի մասնագետները կնպաստեն երեխայի խոսքի, մտքի, հիշողության, հնարամտության և ստեղծագործական երևակայության զարգացմանը

«Յունիվերս» լեզվի կենտրոնի մասնագետները կնպաստեն երեխայի խոսքի, մտքի, հիշողության, հնարամտության և ստեղծագործական երևակայության զարգացմանը

UniKids հատուկ մշակված հետաքրքիր ու բազմաբովանդակ ծրագիրը, որն արդեն երրորդ տարին է, ինչ իրականացվում է, ձեր երեխաներին հնարավորություն կընձեռի օտար լեզու սովորելուն զուգահեռ դառնալու առավել ինքնուրույն ու ինքնավստահ, ձեռք բերելու նոր ընկերներ, կարողանալու աշխատել թիմում և արժևորելու շրջակա միջավայրը:
«Յունիվերս» լեզվի կենտրոնի հմուտ մասնագետները գրավիչ միջոցառումների, ինտերակտիվ խաղերի, մրցույթների, երգերի ու տեսանյութերի միջոցով կնպաստեն երեխայի խոսքի, մտքի, հիշողության, հնարամտության և ստեղծագործական երևակայության զարգացմանը:

Դասերն անց են կացվում բացառապես ուսումնասիրվող լեզվով:
Երեխան հնարավորություն ունի մասնակցելու անգլերենի, գերմաներենի կամ ռուսերենի խմբակներին:

Ծրագիրը նախատեսված է 8-10 և 11-12 տարիքային խմբերի համարև բաղկացած է 3 փուլից, որոնք բովանդակային առումով լիովին տարբեր են:
Յուրաքանչյուր փուլն ընդգրկում է 12 հանդիպում, շաբաթական 3 հանդիպում`2 ժամ տևողությամբ: Ցանկության դեպքում կարելի է ընտրել փուլերից մեկը կամ միանգամից գրանցվել 3 փուլի համար:

3 փուլի համար միանվագ վճարելու դեպքում գործում է 10% զեղչ:
Ծրագրի մեկ փուլի արժեքն է 30 000դր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում