Կարող Եղնուկյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից

Կարող Եղնուկյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊՊԾ գնդի գրավման գործով զինված խմբավորմանն օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը 10 միլիոն ՀՀ դրամի գրավի դիմած դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը ներկայացրել է արտոնագիր, որով հաստատվում է, որ այդ գումարը վճարվել է համապատասխան դատարանի դեպոզիտ հաշվին:

Կարո Եղնուկյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում